51-ամյա կապանցին իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել և բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին համատեղ միջոցառումներով թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի 51-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանները նշված տնամերձ հողամասում հայտնաբերեցին կանեփի 42 բույս:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԼՄ