ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Երկու նկատառում.
Ա/ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։
Ի՞նչ որոշեն, դա էլ՝ անելու են։
Բ/ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով.
Թուրքիայի՞ն, թե՞՝ Արեւմուտքին։
Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետեւում էին դրան»,-գրել է նա։
--00--ԶՀ