Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ․ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

քաղաքական

Հայաստանի հանդեպ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ, որի կարևոր բաղադրիչներից է, այսպես կոչված, «տեղանվանական պատերազմը»:

Ըստ այդմ, նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի բնիկ հայկակն տեղանունները Բաքվի բռնապետի քարոչամեքենան նաև պաշտոնական հաղորդագրությւոններում փորձում է հնարավորինս «փոխարինել» իբր ադրբեջանական տարբերակներով։

Այս առումով հայկական ԶԼՄ-ները, եթե նույնիսկ մեջբերում են թշնամու պաշտոնական հաղորդագրություններից հատվածներ, որևէ պարագայում չպետք է օգտագործեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտոնական տեղանունների թշնամական  աղճատումները։

Ուստի, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի մասին թշնամու  տարածած պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ է, ապա դրա բեկորները հայտնաբերվել են ոչ թե ինչ-որ «Խոջավենդի» շրջանի ինչ-որ «Տուղ» գյուղի, այլ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում, որը գտնվում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ։

--00--ՏՏ