Սյունիքում 104 բեռնափոխադրող վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

90298088_16609567673

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի ՏՄ անշարժ հենակետում, օգոստոսի 4-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել 1082 տրանսպորտային միջոց։

Կշռման գործըթացի իրականացման արդյունքում 104 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

 ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը լինելու է ամենօրյա»։

--00--ԶՀ