Երբ արցախցուն ադրբեջանական անձնագիր տրվի՝ նա Արցախում չի մնա, ինչքան էլ խոսեն երաշխիքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Բերձորի հանձնումը վերջին արարը չէ, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու: Պետք է հասկանալ, որ Արցախի լինելիության, պետականության պահպանման հարց է դրված, չպետք է ձեռքներս ծալած նստենք: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց 5165 շարժման հիմնադիր անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Արցախի հարցի վերաբերյալ Արևմուտքից հնչող հայտարարություններին՝ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ Արևմուտքին շահեկան է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանից ՌԴ ռազմական ներկայությունը հեռանա։ 

«Պետք է դա գիտակցենք և կարողանանք մեր կենսական շահերը պաշտպանել: Այն օրը, երբ արցախցուն ադրբեջանական անձնագիր տրվի՝ նա Արցախում չի մնա, ինչքան էլ խոսեն միջազգային երաշխիքների մասին: Եթե «խաղաղության պայմանագրով» Արցախից զրկվենք, պետք է պատրաստ լինենք, որ չենք ունենալու Սյունիք, Վայոց Ձոր և այդպես շարունակ»,- ավելացրեց Սողոմոնյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։