ՊՆ-ում հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի վտանգները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

image_1.thumb (1).jpg

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության արտահոսքի վտանգները, տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները։

Տեղեկատվական անվտանգության ապահովման և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով օգոստոսի 11-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության արտահոսքի վտանգները, տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները։

Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, պարապմունքի մասնակիցների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

--00--ԶՀ