Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

հասարակական

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Մարգարիտա Դավթյանը։

Կենսագրություն․

Ծնվ. 03.09.1967թ., գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ):

ՀՀ բանակի գեներալ-մայոր (2000):

Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտ. համալսարանը (1994),
ՀՀ ՊՆ ակադեմիան (1996) և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները (1998):

1989-92-ին՝ կամավորական ջոկատի,
1992- 2007-ին՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի, բանակային զորամիավորման հրամանատար:
2007-ին զորացրվել է:
Նույն թվականին՝ ՀՀ Աժ պատգամավոր:

1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Պարգևատրվել է.
ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան: