Ուժեղ քամուց Երևանում, Պտղունքում և Մուսալեռում վնասվել են տանիքների ծածկեր և գովազդային վահանակներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

նկար

Օգոստոսի 12-ին՝ ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

--00—ԼՄ

Տեսանյութեր