Սեյրան Սարոյանը հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

66f0cb34175a45a8940dbcd2e3c42d8d_M.jpg

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։

Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։

Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։

Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին»։

--00--ԶՀ