Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

82365_b.jpg

Օգոստոսի 13-ին, ժամը 20:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Մ․ Ա․-ին (ծնված 2015 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր