ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «Հոլիդեյ» հյուրանոցում շտապօգնության բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա՝ ադամանդե քարով թանկարժեք մատանին: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նութեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ահազանգով մեկնած ոստիկանության կենտորնական բաժնի օպերատիվ խմբին՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սահակյանի գլխավորությամբ, ՌԴ քաղաքացին հայտնել է, որ հյուրանոցի 329 համարում են գողությունը կատարել և, որ հնարավոր է, այն կատարած լինի իր կողմից հրավիրված շտապօգնության խմբի բուժքույրը: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ շտապօգնության բուժքրոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Տեսանյութեր