Քննիչներն այս պահին դեպքի վայրում են, դեռ չեն կարողանում աշխատել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

Քննիչները այս պահին դեպքի վայրում են, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, երբ ավարտվի, նոր հնարավոր կլինի դեպքի հանագամանքները պարզել և քրգործ հարուցել: Այս մասին 24News-ին հայտնեց  Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

Ինչպես արդեն նշել ենք, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

ԱԻՆ մամուլի ծառայության խոսնակ Հայկ Կոստանյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ կա մոտ 30 տուժած անձ, մեկ զոհ, զոհվածը տղամարդ է:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Տեսանյութեր