ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3581 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00—ԻԴ