Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:  

Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաեւ շփման գծում վերջին սրացումներին եւ Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված  ՌԴ խաղաղապահները:

Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի եւս:

--00—ԻԴ