Ծանր տեխնիկան չի աշխատում․կա հավանականություն, որ փլատակների տակ մարդիկ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Այս պահին ունենք 16 զոհ, 17 անհետ կորած, մեկ անհետ կորածի մասով զանգ ենք ստացել, որ տվյալ քաղաքացին երկրում չի։ Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ ողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները։

«Այս պահին կատարվում է միայն հովացման և որոնողափրկարարան աշխատանքներ, քանի որ կա հավանականություն, որ փլատակաների տակ կան քաղաքացիներ, ծանր տեխնիկայի կիրառումը կատարվում է միայն տվյալ հատվածը ուսումնասիրելուց հետո»,-ասաց նախարարը։

Փամբուխչյանը անդրադառնալով մինչև այս պահը հայտնաբերված 16 զոհերին՝ նշեց, որ նրանցից միայն 6 քաղաքացու ինքնությունն է հայտնի։

«Երբ հայտնի դառնա բոլոր զոհերի ինքնությունը, հնարավոր է՝ անհետ կործաների թվի պակաս լինի»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ

Տեսանյութեր