Հանդիպել ենք «Սուրմալու»-ի սեփականատերերից մեկին․ որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

սա

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերին ենք այսօր հանդիպել և որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում, եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մենք աշխատում ենք կամ բաժնետիրոջ կամ համասեփականատիրոջ հետ, ով տեղանքին ամբողջությամբ ծանոթ է։ Քանի որ նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ զննում և որոնողափրկարարական աշխատանքներ կատարել», - ասաց նա։

--00--ԱՀ