Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հասարակական

ԱԻՆ քարտուղարությանը էլեկտրոնային նամակով հաղորդագրություն է փոխանցվել, որ Երևանի մետրոլիտենի կայարաններում և Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ԱԻՆ մամլո խոսնակ Հակ Կոստանյանը:

«Այս պահին բոլոր կայարաններում դադարեցվել է մետրոյի աշխատանքները, տեղում կինեոլոգիական և սակրավորական խմբեր են աշխատում, նույն իրավիճակը  Զվարթնոց օդանավակայանում է, բայց այնտեղ տարհանում չի իրականացվել»,- մանրամասնեց նա:

--00--ՏՏ