ՌԴ քաղաքացու անհետանալու մասին տեղեկությունը սխալմունք է․ նա ողջ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

,

ՀՀ ԱԻՆ-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը փոխանցել են, որ ՌԴ քաղաքացի,  1959 թվականին ծնված Լյուբա Գրիբովայի՝ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորելու մասին տեղեկությունը չի հաստատվում: Նա ողջ է և առողջ:

--00--ԱՀ