Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հասարակական

1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատներ, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Գումարտակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ, օգոստոսի 15-ին, «Արծիվ-1 մահապարտ» և «Արծիվ-Մահապարտների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ միջոցառումներ են կազմակերպվել Երևանում՝ Վ. Սարգսյանի կիսանդրու մոտ, «Եռաբլուր զինվորական պանթեոնում» և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում։ Միջոցառումների մասնակիցները ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերների հիշատակին, կարևորել Արցախյան առաջին պատերազմում և ազգային բանակի կազմավորման ընթացքում մահապարտների գումարտակի անուրանալի ներդրումն ու դերը։

--00--ՏՏ