Այցելել եմ պայթյունից տուժած քաղաքացիներին․ բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

anahit-avanesyan-2.jpg

Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- նշել է նա:

--00--ԶՀ