ԵԽ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

asfadsgfv.thumb_.jpg

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հեռագրում ասված է.   «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։   Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և Ձեր կառավարությանը։  

Գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց, ովքեր խիզախորեն աշխատում են հնարավոր ողջ մնացածներին փրկելու համար և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքներ ենք հղում բոլոր տուժածներին»։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր