Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։



Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները ՌԴ քաղաքացիներ Կ. Տ.-ին (ծնված 1983 թ․) և Վ․ Տ․-ին  (ծնված 1996 թ․) անվնաս մոտեցրել են ափ։ 

--00--ԱՀ