Դավիթ Խաչատրյանը նվաճել է Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Սպորտ

Խառը մենամարտերում Հայաստանը ներկայացնող առաջատար մարզիկ Դավիթ Խաչատրյանը Երևանում կայացած Mix Fight 40 մրցաշարի ընթացքում նվաճել է Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին՝ 3 ռաունդանոց մենամարտում հաղթելով  իտալացի Սիմոնե Բոտինոյին:

Մենամարտից հետո Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին Դավիթ Խաչատրյանին հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ Տաքսի ֆիլմաշարի հայտնի դերասան Սամի Նասերին էլ ռինգում շնորհավորեց Դավիթին՝ նշելով, որ նա իսկապես չեմպիոն է:

Երեկ ավելի վաղ կայացած մենամարտում K1-ի մարզիկ, 68 կգ քաշային Ռազմիկ Ղուլինյանը փայլուն մենամարտով նվաճել էր WKL վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ առավելության հասնելով Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկի՝ Մանուել Գարսիայի նկատմամբ: