Ադրբեջանի ԱԻՆ գնդապետը տարածել է աշխատակիցների ինտիմ լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հասարակական

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի աշխատակիցների ինտիմ տեսանյութերի եւ լուսանկարների տարածման մեջ կասկածվողը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունում հետաքննություն է սկսվել մի շարք ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում ԱԻՆ մի քանի աշխատակիցների ինտիմ տեսանյութերի եւ լուսանկարների տարածման փաստով։ «Քննությունը պարզել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության պետի օգնական, ներքին ծառայության գնդապետ Զաուր Միրզոեւն իր գրասենյակի համակարգչում թաքնված տեսախցիկ էր տեղադրել։ Կանանց հետ ինտիմ հարաբերությունների նկարահանումներն իրականացվել էին 2013 թ. մինչեւ 2019 թ. վերջը։ Դա 2022 թ. օգոստոսին համացանցում անօրինական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման էր հանգեցրել»,- ասվում է զեկույցում։ Հարուցվել է քրեական գործ։

--00--ՏՏ