Մաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

եռ

Հիդրոօեդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 17-18-ին մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն՝ ըստ ստացիոնար կայանների տվյալների․

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4-1.5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․4 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․2 անգամ։

Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.1 անգամ։

Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար լրացուցիչ նմուշառումներ է իրականացրել, որոնց արդյունքների համաձայն՝ օդում վնասակար նյութերի և փոշու ազդեցությունը նորմայից բարձր էր։

--00—ԻԴ