Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

սա

Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացները, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այս մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։

Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը։

--00—ԻԴ