Վերջին անհետ կորածի մարմինը գտնելը շատ բարդ է լինելու. փնտրում ենք պայթյունի էպիկենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի վթարված շենքի տարածքի 95 և ավելի տոկոսը մաքրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյան

«Որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են պայթյունի էպիկենտրոնի հատվածում, որտեղ քիչ ավելի բարդ է իրավիճակը, որտեղ կան կախված երկաթբետոնե կոնստրուկցիաներ, որոնք պետք է նախ հեռացվեն»,- ասաց Եմիշյանը՝ ավելացնելով, որ իրենց ունեցած տեղեկություններով բուն էպիկենտրոնում է գտնվում վերջին անհետ կորած քաղաքացին։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ ճիշտ չէ այս պահին աշխատանքների ավարտի ժամկետների մասին խոսել, քանի որ բավականին ժամանակ է հարկավոր, որպեսզի նախ հեռացվեն կախված երկաթբետոնե կոնստրուկցիաները։

Մանրամասները՝ տեսանյութում։