ՌԴ-ից ԱՄԷ մաքսանենգ ճանապարհով 225 կգ ոսկի տեղափոխելիս ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

8-1.jpg

Ռուսաստանից ԱՄԷ մաքսանենգ ճանապարհով 1 կգ և 12 կգ ձուլակտորներով 225 կգ՝ մոտ 800 մլն ռուբլի արժողությամբ ոսկի տեղափոխելիս Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի՝ Արտակ Այվազյանը, Կարեն Դարբինյանը և Արման Հարությունյանը։ Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Մոսկվայի Սոլնցևսկի դատարանը կալանավորել է նրանց։

Ամբաստանյալների պաշտպանական կողմը կարծում է, որ քրեական գործը կողմից հարուցվել է ապօրինի։ Մաքսանենգների երեք հանցակիցների՝ ՌԴ քաղաքացիների մասով հետաքննությունը սահմանափակվել է չհեռանալու մասին գրավոր պարտավորությամբ։

Օդանավակայանի մեկնման սրահում մարդկանց տեղաշարժին հետևելիս մաքսավորների ուշադրությունը գրավել են երեք ուղևորները, որոնք դժվարությամբ քարշ են տվել ծանր ճամպրուկները։ Երեքն էլ շարժվել են դեպի Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռի մեկնման սրահ։ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի քաղաքացիները, օգտվելով իրենց արտոնություններից, ապահով անցել են մաքսային հսկողությունը և կանգնել մեկնման սրահում։ Որոշ ժամանակ անց նրանց մոտեցել են երեք հոգի՝ ճամպրուկներով, բայց արդեն դատարկ և պատրաստվում էին թռչել ԱՄԷ։

Հանգամանքները պարզելու համար բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ Այվազյանը, Դարբինյանը և Հարությունյանը, ինչպես նաև նրանց ռուս հանցակիցները։ Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել, քանի որ ձուլակտորների արժեքը զգալիորեն գերազանցել է 100 հազար ռուբլին։ Ձուլակտորների վրա, ըստ մաքսայինի, եղել են մետաղի որակը հաստատող սերիական համարներ, նշաններ, տառեր և արտադրական նմուշներ։

Օգոստոսի 13-ին Վնուկովոյի մաքսավորները դիմել են Սոլնցևսկի դատարան՝ հայ քաղաքացիներին կալանավորելու միջնորդություններով՝ վախենալով, որ նրանք կարող են թաքնվել։ ՌԴ քաղաքացիների մասով հարցումը սահմանափակվել է չհեռանալու մասին գրավոր պարտավորությամբ։ Հայաստանի քաղաքացիների պաշտպանությունը դատարանին խնդրեց սահմանափակել տնային կալանքը, քանի որ, ըստ փաստաբանների, ամբաստանյալների գործողություններում հանցակազմ չկար։ Դատարանը, սակայն, բավարարել է օդանավակայանի մաքսային քննիչների պահանջը։

--00—ԶՀ