Արմավիրի մարզում խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

աք

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում ԶԻԼ մակնիշի բեռնատար է այրվում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջնեը քաղաքացիների օգնությամբ մարել են անասնակերով բարձված ZIL մակնիշի ավտոմեքենայուոմ առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել  ոչ շահագործելի, անասնակերն էլ ամբողջությամբ այրվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Ոստիկանությունը պարզում է մեքենայատիրոջ և խոտի տիրոջ ինքնությունը։

--00—ԻԴ