31-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

66

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից oգոստոսի 18-ին` ժամը 02.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության բաժնից։

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 21-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԻԴ