Վանանդ գյուղում բեռնատարը՝ բեռնված 500 հակ անասնակերով, ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

82558_b.jpg

Օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար (բեռնված  անասնակերով)։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժանը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան։

--00--ԶՀ