«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են ջրի նմուշառումներ. ինչ է պարզվել հետազոտություններից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

download (3).jpg

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Ինչպես տեղեկանում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են:

--00—ԶՀ