Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

հրդեհ

Օգոստոսի 19-ին, ժամը 09։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է 35 հա խոտածածկույթ։

--00--ԱՀ