Բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 21:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ավանի հրջեջ-փրկարարական ջոկատը: Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ:

Հրշեջները մարել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ստեփան Սահակյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը:  Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ