Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սոդո

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը որոշում է ստորագրել, որով աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»:

--00—ԻԴ