Թբիլիսիում հրդեհ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

TB

Թբիլիսիում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության օբյեկտում, ուժեղ հրդեհ է բռնկվել։

Այդ մասին հաղորդում է «Մտավարի» հեռուստաընկերությունը:

Այսօր հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Աֆրիկա ավանից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտում։ Ծուխը մի քանի կիլոմետր բարձրությամբ երևացել է նաև քաղաքի հարակից շրջաններից: