Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

39629_HASANOV_M.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանովը հանդիպումներ կունենա և կմասնակցի մի շարք միջոցառումների:

--00—ԶՀ