«Սուրմալուի» պայթյունը եղել է տեսչության կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

31903_b-surmalu

Aravot.am-ի տեղեկություններով՝օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն:

Ըստ աղբյուրի՝ «Դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել: Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել: Պատկերացնում եք՝ Աստված չաներ, բա որ հիմնակա՞ն պահեստը տրաքեր: Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել: Ընդ որում՝ ժամկետ է նշված, տվյալ պահեստում սալյուտ պահելու համար տրվում է երեք տարի կոնկրետ քանակի համար: Կոնկրետ քրեական գործի քննությամբ հստակ տեղեկություններ են ձեռքբերվել, ե՛ւ տեսագրությամբ, ե՛ւ կոնկրետ ապացույցներով, թե ինչպես է պայթյունը տեղի ունենում՝ չնայած չկա փորձագետի եզրակացություն: Այնտեղ նաեւ պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3մմ: Քրեական գործի նյութերից երեւում է, որ պահպանված չի եղել»: