Իմ միակ երազանքը Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին Բաքվի բանտում տեսնելն է․ զոհվածի մայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե կարող էին կանխել պատերազմը, բայց կլիներ նույն վիճակը՝ ուղղակի առանց զոհերի, իրենք բողոք են ներկայացրել Դատախազություն՝ միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

«Իմ համար մեկ ցանկությունն է Նիկոլ Փաշինյանին տեսնել Բաքվի բանտում, քանի որ այն ահռելի ցինիզմը, սադիզմը, որով նա խոսում է գերիների մասին,  ինչպես նաև նրա կաբինետից այդ Ալեն Սիմոնյան թափթփուկը, որ պիտակավորում է գերիների ծնողներին՝ իբրև դասասալիքների ծնողների, ես ցանկանում եմ, որ իրենք տասնյակ տարիներով անցնեն այն ամենի միջով, ինչի միջով անցել են մեր երեխաները»,-ասաց զոհվածի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ