Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

 

IMG_20220831_070050_954

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 91 տարեկանում մահացել է Խորհրդային միության միակ նախագահ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը։

Գորբաչովը 1985-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, այնուհետև` մինչև 1991 թվականի դեկտեմբերի 25-ը` ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Գորբաչովին կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը` կնոջ կողքին։