ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացնում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել են Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, հայտնում է IRNA գործակալությունը։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը անդրադաձել է Իրանի միջուկային ծրագրին՝ նշելով․ «Ռուսաստանը լիովին գոհ է Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) Համատեղ գործողությունների ծրագրի վերականգնման մասին համաձայնագրի վերջին տեքստից, Մոսկվան առաջնորդվում է Իրանի դիրքորոշմամբ»,-փոխանցում է ՌԻԱ-նովոստին։
--00—ԻԴ