Վեդիում գիշերվա միջադեպի մասնակիցները թուրք ամուսիններ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

վեդի

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերն օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում։ Այս մասին 24News-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Թադեւոսյանն ասաց, որ օտարերկրացիներն ամուսիններ են, Թուրքիայի քաղաքացիներ։

Այլ մանրամասներ ՔԿ մամուլի քարտուղարը չնշեց։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին հայտնել էր, որ ժամը 23:55-ին ոստիկանությունը տեղեկություն է ստացել Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացու հետ կապված։ Ըստ նրա՝ օտարերկրացիները տեղափոխվել էին ոստիկանության բաժին և ստեղծված նյութերով փոխանցվել են ՔԿ։