Կառավարությունը կապիտալ ծրագրերի իրականացման համար 3 մլրդ դրամի շրջանակներում վերաբաշխում կատարեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նիկոլ

Այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում, գործադիր մարմինը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում կատարեց 3 մլրդ 366 մլն դրամ գումարի շրջանակներում, որից 1 մլրդ 133 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ 

Որոշման նախագծով նախատեսվում է 2,232,787․9 հազար դրամ գումարի շրջանակներում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը։

Կատարվող աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։