Պուտինը վերջին հրաժեշտն է տվել Միխայիլ Գորբաչովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

635

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադ մեկնելուց առաջ այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ հրաժեշտ է տվել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ-Նովոստին։

«Մենք գիտենք, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ցավոք, նախագահի հագեցած աշխատանքային գրաֆիկը թույլ չի տա նրան մասնակցել  սեպտեմբերի 3-ին, ուստի նա որոշել է դա անել այսօր»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։

Ավելի վաղ Գորբաչովի դուստր Իրինան հայտնել էր, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Նովոդևիչի գերեզմանատանը։

--00—ԻԴ