Գեղամ Գևորգյանը Բելառուսում հանդիպել է հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Բոգդանովի հետ

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News     

դ

Մինսկ կատարած այցի շրջանակում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական նիստին: Նիստի շրջանակում ՄՊՀ նախագահը ելույթ է ունեցել,  որի ընթացքում անդրադարձել է  ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտում կատարված օրենսդրական վերջին փոփոխություններին:

Այցի ընթացքում Գեղամ Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հետ: Քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների միջև կնքված հուշագրի շրջանակում համագործակցության խթանմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  նախագահը մասնակցել է նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև զեկույցով է հանդես եկել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Ներկայացվել են  2021-2022 թվականներին իրականացված և ընթացիկ  ոլորտային ուսումնասիրությունները և առավել ուշագրավ վարույթները: 

   --00—ԱՊ