ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գևորգյանը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնի բժիշկների կողմից օգոստոսի 30-ին Նորաշեն-Դվին ավտոճանաարհին տեղի ունեցած վթարից հետո:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել էին Վերին Արտաշատի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Գ-ի վարած Zaneiia PX250 մոտոցիկլն ու անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր, մոտոցիկլավարն էլ մի քանի մետր շպրտվել էր, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել էր քրեական վարույթ։
--00—ԶՀ