Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը․ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

զինվոր

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ  տեղակայված ադրբեջանական դիրքերը,  իրականությանը չի համապատասխանում», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

--00—ԼՄ