ՔՊ-ին միայնակ ենք թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ. այս ԱԺ-ն պատմության մեջ ամենախայտառակն է

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News           

ՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ. այս ԱԺ-ն պատմության մեջ ամենախայտառակն է: Այս մասին այսօր ընդդիմության կողմից նախաձեռնած՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ  ՀՀ-ի բոլոր կարևոր օրակարգերի շուրջ նախաձեռնելու են նմանատիպ քննարկումներ։

«Երբ մենք քննարկում ենք ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, ԱԺ-ի պատերի ներքո շարունակվում է կրկես հիշեցնող շոուն», - իր ելույթի ընթացքում ընդգծեց Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ նստաշրջանի մեկնարկին։

Պատգամավորը հայտնեց նաև, որ Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր ի զորու են առաջնորդել մեր ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում։

   --00—ԱՊ