Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրերով 2022-ին աջակցություն է ստացել 1679 շահառու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս պահին կա հաստատված ևս 283 քաղաքացու դիմում, որոնք առաջիկայում նույնպես կֆինանսավորվեն։

Նախարարությունից հիշեցնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ