Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները և զերծ մնա ամորֆ կոչերից

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News         

ԱՐ

«Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

   --00—ԱՊ